Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա

2018թ. դեղորայքի վրա կծախսվի 1.3 տրլն դոլար. 1in.am

2018թ. դեղորայքի վրա կծախսվի 1.3 տրլն դոլար. 1in.am

Դեղորայքի համաշխարհային ծախսը մինչև 2018թ. կաճի՝ հասնելով մոտ 1.3 տրլն դոլարի, քանի որ շուկայում կհայտնվեն հեպատիտ С-ի և քաղցկեղային հիվանդությունների բուժման նոր դեղեր, նաև՝ որովհետև մարդիկ ամբողջ աշխարհում աճող եկամուտները ծախսում են դեղամիջոցների գնման վրա: Այս մասին հայտնում է vestifinance.ru-ն՝ հղում անելով IMS Institute for Healthcare Informatics-ի զեկույցին:

 

Ինչպես նշվում է զեկույցում, նոր դեղամիջոցների, ինչպիսին է հեպատիտ С-ի բուժման համար Gilead Sciences ընկերության մշակած դեղամիջոցը (1 կոճակն արժե 1000 դոլար), ծախսերը 2013թ. համեմատ՝ կավելանան 30%-ով:

 

ԱՄՆ-ը 2018թ. բնակչության 1 շնչին բաժին ընկնող ծախսերի առումով կպահպանի առաջատար դիրքը: IMS-ի կանխատեսմամբ՝ 2018թ. ամերիկացիները 1 շնչի հաշվով միջինը կծախսեն 1.409 դոլար՝ նախորդ տարվա 1.075 դոլարի փոխարեն:

 

Չինաստաննն աշխարհի երկրորդ մեծ դեղագործական շուկան է: Ըստ կանխատեսումների՝ այդ երկիրը 2018թ. 1 անձի հաշվով կծախսի 124 դոլար՝ 72 դոլարի փոխարեն:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. mallofsofia.bg
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ